Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսը պայմանավորված է նաեւ օտարազգիների հետաքրքրությամբ․Լիլիթ Մակունց
POLITICSՊատմության թանգարանում թավշյա հեղափոխությանը նվիրված առանձին ժամանակավոր ցուցահանդեսը պայմանավորված է սփյուռքի եւ օտարազգի անձանց հետաքրքրությամբ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞առանց մշակույթի» թեմայով քննարկմանը հայտարարեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։
«Մեծ է ոչ միայն հայազգի, այլ նաեւ օտարազգի անձանց հետաքրքրությունը թավշյա հեղափոխության ընթացքում տեղի ունեցած գործընթացներով։ Ցուցահանդես ունենալու նպատակը նրանց այդ օրերին տեղի ունեցած իրադարձություններին նրանց հաղորդակից դարձնելն էր։ Այն առավելագույնը կտեւի 2 ամիս»,-նշեց նա։
Հարցին՝ ինչո՞ւ պատմության թանգարանում, նախարարը նկատեց, որ այնտեղ պարբերաբար նման ցուցահանդեսներ են լինում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



