Yerevan, 18.February.2026,
00
:
00
BREAKING


Թիթեռների և լույսի առասպելն ու վարկածները

SOCIETY


Մենք գիտենք, որ...

Թիթեռները թռչում են դեպի բոցը:

Իրականում այդպես չէ:

Հաճախ կարելի է ամռանը երեկոյան տեսնել, թե ինչպես են միջատները, հատկապես՝ թիթեռները, հավաքվում վառվող լամպի շուրջ: Նրանք անվերջ պտտվում են լամպի շուրջը, անգամ վառում թևերը, հետ թռչում լամպից, ապա կրկին մոտենում: Իրականում նրանք դեպի լույսի աղբյուրը, կրակը, բոցը չեն թռչում, այլ փորձում են շրջանցել այն: Գիտությունը նույնիսկ հիմա մինչև վերջ չգիտի, թե ինչու է այդպես: Կան մի քանի վարկածներ:

Ամենահավանական վարկածն այն է, որ սովորաբար միջատների տեսակների մի մասը բնական լույսի աղբյուրները (արև և լուսին) օգտագործում են տարածքում կողմնորոշվելու և թռիչքը հաշվարկելու համար, այսինքն՝ լույսի աղբյուրը նրանց համար փարոս է: Այս երևույթը կոչվում է ֆոտոտաքսիս: Լույսի բնական աղբյուրները շատ հեռու են երկրից և նրանց լույսի ճառագայթները պրակտիկորեն զուգահեռներ են երկրի նկատմամբ: Թիթեռը ուղիղ թռչելու համար որոշակի կայուն անկյուն է պահում այդ լույսի ճառագայթի և իր թռիչքի ուղղության միջև: Ցանկացած դեպքում նա դեպի լույսը չի թռչում, այլ թռչում է որոշակի ուղիղ գծով և այդ ուղղությունը նա կարող է փոխել, եթե փոխի իր պահած անկյունի մեծությունը: Իսկ արհեստական լույսի աղբյուրի լույսի ճառագայթները զուգահեռներ չեն, նրանք տարածվում են բոլոր ուղղություններով, և ահա թիթեռը, նկատելով ավելի վառ այդ լույսի աղբյուրը, այն է վերցնում որպես փարոս և նրա նկատմամբ անկյուն պահելու դեպքում ստացվում է, որ սկսում է թռչել ոչ թե ուղիղ, այլ լոգարիթմական (աղեղնաձև), արդյունքում նա մոտենում է լույսի աղբյուրին և սկսում անընդհատ նրա շուրջը շրջանաձև կամ պարույրաձև պտտվել՝ հաստատուն անկյունը պահելու համար:

Հետաքրքիր վարկած է նաև այն, որ ըստ ենթադրության, թիթեռները լույսի աղբյուրը համարում են «թունելի վերջը»: Իմաստն այն է, որ նրանք չեն սիրում փակ տարածքներ (փակ տարածքներում չկա ծաղկափոշի, անհնար է բազմանալ և հեշտ է կեր դառնալ սարդերին) : Այդ իսկ պատճառով գիշերը նրանց թվում է, թե գտնվում են փակ տարածքում և բնազդաբար բաց տարածք դուրս գալու համար սկսում են դեպի լույսը թռչել, քանի որ նրանց թվում է, թե դա բաց տարածքի ճանապարհն է՝ «թունելի վերջը»:

Մեկ այլ վարկածի հեղինակներ ենթադրում են, որ թիթեռները ենթարկվում են Մախի օպտիկական խաբկանքին: Լույսի սահուն անցումը մթին աչքի կողմից ընկալվում է որպես շերտեր: Այս խաբկանքի առաջացման պատճառը աչքի ցանցաթաղանթի լատերալ արգելակումն է և կոչվում է Մախի օպտիկական խաբկանք: Ենթադրվում է, որ թիթեռը փնտրում է ամենամութ տեղը՝ թաքնվելու համար, իսկ այդ տեղը լամպի շուրջն է, այն ավելի մուգ տեղը, որտեղ և նա շրջաններ է գծում:

Մեր որոշ հայրենակիցներ ևս ենթակա են Մախի օպտիկական խաբկանքին: Իհարկե, նրանք իրավունք ունեն ընտրելու՝ սևը, թե ավելի բաց գույնը՝ կարմիրը, բայց այդ ընտրությունը էական տարբերություն չի տալիս: Միջատների նման նրանք ևս փորձում են վառվող, փայլփլուն լույսերը օգտագործել որպես փարոս և գնում են այնտեղ (ըստ առաջին վարկածի), նրանց թվում է, թե դա իրենց վիճակի համար «լույս է թունելի վերջում» (ըստ հաջորդ վարկածի), իսկ ստացվում է , որ պտույտներ գծող գնդիկը ընդամենը խաբկանք է ստեղծում (ըստ վերջին վարկածի): Արդյունքում նրանք ստիպված են լինում խաղատանը պտտախաղ (рулетка) խաղալու փոխարեն մեն մենակ խաղալ ռուսական պտտախաղ (русская рулетка):

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Idram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized