Սոկրատիս. Մխիթարյանը կարող է դառնալ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկը
SPORTԼոնդոնի «Արսենալի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը խոսել է իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի մասին` նշելով, որ հայ ֆուտբոլիստն ունի բոլոր տվյալները Անգլիայի Պրեմիեր լիգայում լավագույնը դառնալու համար.
«Նա հիանալի է խաղում: Գնդակով, առանց գնդակի, թե ինչպես է նա աշխատում գնդակի հետ, երբ ստեղծում կամ քանդում է գրոհները. ապշեցուցիչ է այդ ամենը:
Այն, ինչը նա ցույց տվեց իր վերջին մրցաշրջանում Դորտմունդում, նրան դարձրեց Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստներից: Ես կարծում եմ, որ նա կարող է լինել նաև լավագույնը ԱՊԼ-ում»,- Սոկրատիսի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ հույն ֆուտբոլիստը և Մխիթարյանը միասին հանդես են եկել Դորտմունդի «Բորուսիայում»;
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



