Yerevan, 28.October.2026,
00
:
00
BREAKING

Կարևորն ու անկարևորը խառնվել են իրար. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ հայաստանյան ֆեյսբուքը կռիվ էր տալիս տարբեր բնույթի արտահայտությունների, ռազմահայրենասիրության ելևէջների ու խորխորատների դեմ, մինչ մի շարք անհայտ ծագման ու վարքուբարքի տեր եկեղեցականներ ու քաղաքացիներ պայքարում էին Կաթողիկոսի դեմ, հայաստանյան քաղաքական կյանքում շարունակում էր ընթանալ երկրի հետագա զարգացման ճանապարհին կարևորագույն խնդրի` Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մասին քննարկումը:

Իհարկե, նման «մանր», ոչ սկանդալային ու իսկական բովանդակություն ունեցող գործընթացները մեր ֆեյսբուքյան «ակտիվին» առանձնապես չեն հուզում, որովհետև այդ քննարկմանը հետևելու, առավել ևս այն հասկանալու համար գոնե մի քիչ մտածել պետք է: Սակայն, այնուամենայնիվ, հուսով ենք, որ հանրային առողջ հատվածը կարողանում է տարբերակել կարևորն անկարևորից, ուստի փորձենք անդրադառնալ այս քննարկմանն ու բարեփոխմանը:

Ըստ էության, ներկայումս օրակարգում դրված է Ընտրական համակարգի փոփոխության մի քանի մոդել, որոնք լրամշակված չեն: Այն, որ ռեյտինգային համակարգը պետք է վերանայվի, կարծես թե բոլորն են համաձայն: Ինչ խոսք, այս համակարգը Հանրապետականի հերթական «վատությունն» էր, սակայն հանուն արդարության պետք է նշենք, որ նույն Հանրապետականում կային գործիչներ, ովքեր նույնպես ընդունում էին համակարգի թերությունը: Այս մասին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը բազմիցս նշեց մի շարք հարցազրույցներում` դեռ մինչ ընտրությունները, խորհրդարանական մյուս` «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը ռեյտինգային թեկնածուների մրցակցությունը համեմատեց գլադիատորական մարտերի հետ, ՀՅԴ–ն նույնպես դեմ էր ռեյտինգային համակարգին առկա տեսքով: Սակայն այն ընդունվեց որպես փոխզիջումային տարբերակ: Այս ամենը, սակայն, անցյալում է:

Ներկայումս ընթացող քննարկումներում կառավարության կողմից նախընտրելի տարբերակ է համարվում մաքուր համամասնական ընտրակարգը` փակ ցուցակներով: Վերջինիս դեպքում ընտրողը ձայնը տալիս է կոնկրետ կուսակցության` առանց տեսնելու համամասնական ցուցակում ընդգրկվածների անունները: Նման մոդելը նպատակ ունի նվազեցնել անձերի դերը և բարձրացնել քաղաքական կուսակցության վարկանիշը: Սակայն այս առումով պետք է խոստովանել, որ կա որոշակի խնդիր: 

Հայաստանում այսօր շատ դժվար է խոսել կայացած կուսակցական համակարգի մասին, նույնիսկ որոշակի ավանդույթներ ու պատմություն ունեցող կուսակցությունների դեպքում, կուսակցության ղեկավարությունը, իսկ երբեմն էլ միայն ղեկավարներն իրենց հետևից տարել են ամբողջ կուսակցությանը: Բացառություն է, թերևս, միայն Դաշնակցությունը, որի ղեկավարությունը կոլեգիալ է: Այլ կերպ ասած` Հայաստանում խորհրդարանական ընտրությունները միշտ էլ այս կամ այն չափով անձնավորված են եղել: 

Այս երևույթը կարճ ժամանակամիջոցում հաղթահարել հնարավոր չէ, ուստի, անգամ փակ ցուցակների դեպքում, միևնույն է` առաջնային դեր է ունենալու կուսակցության ղեկավարի անձով պայմանավորված ընտրությունը. սա վատ է, սակայն փաստ է: Նման պայմաններում գուցե ավելի լավ կլիներ, որպեսզի ընտրողները, բացի ղեկավարի անձից, որը գաղտնի պահել հնարավոր չէ, ծանոթ լինեն նաև ցուցակում ընդգրկված թեկնածուներին: Այս դեպքում գոնե կուսակցության ղեկավարի շուրջ մթնոլորտը ինչ–որ չափով կպայմանավորվի նրա թիմակիցներով: 

Մեկ այլ տարբերակում ՀՅԴ–ն առաջարկում է, այնուամենայնիվ, կիրառել որոշակի ռեյտինգային տարրեր` քվոտավորման տեսքով, որպեսզի ապահովվի մարզերի ներկայացուցիչ պատգամավորների ներկայությունը խորհրդարանում: Սա նույնպես կարևոր խնդիրներից մեկն է, քանի որ ընդհանուր համամասնական ցուցակի, առավել ևս փակ ցուցակի առկայությունը գուցե վնասի մարզերի ներկայացվածությանը կամ այդ ներկայացվածությունը լինի անհավասարաչափ: Բնականաբար նման իրավիճակում քաղաքական կյանքն ու գործընթացները կշարունակեն մնալ կենտրոնացած մայրաքաղաքում, ինչպես ներկայումս է: Սա նույնպես բավական լուրջ և նուրբ խնդիր է, որովհետև այս դեպքում էլ առկա է մեծ մարզերի (կամ «Ա» տառով սկսվող` նայած գերակայության ընտրման)՝ մյուս մարզերի նկատմամբ առավելության վտանգ: 

Ընդհանրապես, Ընտրական օրենսգիրքը ցանկացած պետության, առավել ևս նոր զարգացող, ժողովրդավարության առաջնային գրավականներից մեկն է: Ինչպիսի Ընտրական օրենսգիրք կունենանք մենք առաջիկայում` դեռ կտեսնենք, սակայն հույս կա, որ այն էապես տարբերվելու է նախորդներից և հնարավորինս համապատասխան է լինելու խորհրդարանական կառավարման համակարգին: Այս տեսանկյունից, գուցե թե անհրաժեշտ է մի փոքր ավելի շատ ժամանակ ու ջանք հատկացնել երկրի հետագա առաջընթացի ուղու վրա այս կարևորագույն փաստաթղթի շուրջ ընթացող զարգացումներին ու ոչ թե տարատեսակ մանր ու միջին, անէական թեմաներին: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter