Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Որոշում չկա, բայց երևի կմասնակցեն. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու սպասվելիք արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ մի շարք քաղաքական ուժեր արդեն որոշում են կայացրել: Այդուհանդերձ, կան ուժեր, որոնց դեպքում այդ առումով դեռ հստակություն չկա: «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ զրույցում փորձեցինք պարզել` կուսակցությունը ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրե՞լ է, թե՞ ոչ: 

Ի պատասխան, Արմեն Մարտիրոսյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ այս պահի դրությամբ որևէ քննարկում տեղի չի ունեցել:

«Ես այս պահին պաշտոնական տեսակետ չեմ կարող հայտնել: Բայց, այսպես ասեմ, հաշվի առնելով կուսակցականների տրամադրությունները, կարծում եմ, անպայման մասնակցություն կլինի»,– ասաց նա:

Հարցին, թե ե՞րբ են նախատեսում քննարկում անցկացնել, և արդյոք թեկնածուների առումով կա՞ նախնական պատկեր, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Այս պահին որոշում դեռ չկա և, բնականաբար, ոչ էլ ձևաչափի շուրջ է քննարկում եղել, բայց մոտ ժամանակահատվածում մենք այդ քննարկումը կունենանք, որոշումը` ևս: Ընթացակարգը հետևյալն է. նախ` որոշում ես` մասնակցո՞ւմ ես, թե՞ ոչ: Երկրորդ, եթե մասնակցում ես, ապա ինչպիսի՞ն է ցուցակը: Երրորդ` եթե առաջանում է դաշինքային հարաբերություն, այդ դեպքում ո՞ւմ հետ ես գնում դաշինքի և ինչպիսին է թեկնածուների հերթականությունը: Ընթացակարգի առաջին կետը դեռևս չի քննարկվել, ուստի մնացած հարցերի պատասխաններն էլ չեն կարող լինել»:

Արմեն Մարտիրոսյանի հետ զրույցում փորձեցինք մեկնաբանություն ստանալ կուսակցության խոսնակ Գևորգ Ղահրամանյանի գրառման մասին, որը ևս քննադատության էր արժանացել օգտագործված անպարկեշտ ու գռեհիկ բառերի համար: Նա, ըստ էության, անդրադարձել էր առաջին փոխվարչապետի խոսնակ Կարպիս Փաշոյանի աշխատանքից ազատվելու վերաբերյալ սոցցանցերում հնչած կարծիքներին: 

Դիտարկմանը, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ կուսակցության խոսնակը նման բառապաշարով է հանդես գալիս, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե իմ տեսած գրառումն է, ապա կարող է մի փոքր կոշտ էր, բայց ես ինչ–որ մեկին ուղղված խիստ վիրավորական ինչ–որ բան չեմ տեսել: Երկրորդը` կուսակցությունում Կարպիս Փաշոյանի հետ կապված հարց չի քննարկվել, ըստ որի` նա կամ որևէ մեկը կուսակցության տեսակետ ներկայացրած լինի, և ես դա մեկնաբանեմ: Երրորդ` ցանկացած անձնավորություն իրավունք ունի իր կարծիքն ունենալու, ինչպես նաև` կրելու այդ կարծիքի պատասխանատվությունը: Բացի այդ, յուրաքանչյուր անձ, ըստ անհրաժեշտության, իրավունք ունի պաշտպանել ինչ– որ գաղափարներ կամ տեսակետներ: Հիմա, եթե Գևորգ Ղահրամանյանի ասածը կուսակցության ծրագրի հետ կապ չունի, եթե Քրեական օրենսգրքի և քաղաքական տրամաբանության հետ անմիջականորեն կապ չունեցող խոսք է, ես ի՞նչ մեկնաբանեմ: Յուրաքանչյուրն ազատ կարծիք ունենալու, այդ թվում նաև Փաշոյանի ասածը պաշտպանելու կամ չպաշտպանելու իրավունք ունի: Այդ պատճառով չեմ կարծում, թե որևէ մեկնաբանության կարիք կա Գևորգ Ղահրամանյանի գրառման մասով»:

Դիտարկմանը, այսինքն` այդ բառապաշարով արտահայտվելու վերաբերյալ խոսնակին որևէ նախազգուշացում չի՞ եղել, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. 

«Եթե կոնկրետ անձի, քաղաքական ուժի կամ ինչ–որ միավորի հասցեին վիրավորանք, հայհոյանք չկա, ի՞նչը զգուշացնենք: Ասեմ` ինչո՞ւ կարծիք ունես: Կարծում եմ` դա ճիշտ չէ: Եթե մենք այդ հարցը չենք քննարկել, և եթե նա կուսակցությունից անջատ կամ հակառակ կարծիք չի հայտնել, ինչի՞ն նկատողություն անեմ»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan