ԱՄՆ-ում անհայտ անձինք հրկիզել են միանգամից 7 եկեղեցի
SOCIETYVlasti.net-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Միսուրի նահանգի Սենտ Լուիսի քաղաքում հետաքննություն է սկսվել միանգամից 7 եկեղեցի այրելու գործով։ Դրանք բոլորն էլ գտնվում են միմյանց մոտ՝ 5 մղոն հեռավորության վրա։ Հրկիզումները վախի ալիք են առաջացրել տեղաբնակների շրջանում։
Հրկիզված եկեղեցիների մի շարք առաջնորդներ պատրաստ են ներել հրկիզում իրականացրածներին։
Վանահայր Ռոդրիկ Բարտոնը հայտարարել է, որ իրենք աղոթում են հանցագործի համար՝ անկախ նրա ով լինելուց, և որ իրենք ներել են նրան և ցանկանում են, որ նա կանգ առնի այդքանով։ Ոստիկանությունը հետաքննում է հրկիզումների միջադեպը և արդեն իսկ 2000 դոլար պարգևավճար է խոստացել օգտակար տեղեկատվության համար, որը կնպաստի հանցագործի կամ հանցագործների ձերբակալմանը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



