Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Հայ-ադրբեջանական պատերազմի վտանգը նվազել է, բայց չի չեզոքացել. փորձագետներ

POLITICS

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ձևավորել է որոշակի ընդհանուր մոտեցումներ՝ կապված տարածաշրջանային խնդիրների լուծման հետ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտեց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը՝ նկատելով, որ ձևավորվել է մի մթնոլորտ, որը կներգրավի Մերձավոր Արևելքի բոլոր խաղացողներին: Նա  կարծում է, որ սա կազդի նաև Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիվ ու պատերազմի ձգտող քաղաքականության վրա, այդ թվում՝ Թուրքիայի՝ Նախիջևանի սահմանին զորաշարժերի ու կուտակումների ընթացքի վրա:

«Բազմից ասել եմ այն մասին, որ պատերազմի վտանգը, այսինքն՝ Ադրբեջանի կողմից, շատ ռեալ է: Ադրբեջանը թե՛ ներքին, թե՛ արտաքին խնդիրների լուծման համար, իր պետության կառավարման ձևը պահելու համար պատերազմ է ցանկանում: Շատ մեծ է հավանականությունը, որ Իլհամ Ալիևը կարող է գնալ պատերազմի՝ Արցախի ուղղությամբ հարձակում իրականացնելով:

 
 

Ադրբեջանում կա որոշակի էյֆորիա, ադրբեջանական իշխանությունները ռազմական հռետորաբանությամբ իրենց հասարակության մեջ ագրեսիվ մթնոլորտ են ստեղծում, որի հետևից հետագայում ստիպված գնալու են»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ, Մհեր Շահգելդյանը կարծում է, որ աշխարհաքաղաքական զարգացումները, այդ թվում՝ նաև ԱՄՆ-ՌԴ նախագահների հանդիպումը, ցույց տվեցին, որ պատերազմն ընդունելի չէ: Նրա խոսքով՝ փորձ կատարվեց   տարածաշրջանային խնդիրները բանակցությունների և հարաբերությունների կարգավորման ճանապարհով լուծել: Ինչ վերաբերում է Նախիջևանի ուղղությամբ սադրանքներին, Շահգելդյանն ասաց, թե դա Թուրքիայի նոր ձևավորված քաղաքականության արդյունքը չէ, այլ նախկին քաղաքականության շարունակությունն է:

«Պուտին-Թրամփ հանդիպումը որոշակիորեն հետաձգեց պատերազմի հնարավորությունը, սակայն չչեզոքացրեց: Նախիջևանի հետ կապված ասեմ, որ թուրքական քաղաքականությունը՝ ընդլայնելու և վերցնելու բոլոր հողերը, որոնք ինքը ցանկանում է հետ վերադարձնել դեռևս 22 թթ., շարունակվում է: Նախիջևանի սահմանին Թուրքիայի  կողմից լարվածության մեծացումը ոչ թե ընթացիկ քաղաքականություն է, այլ նախկինից եկած քաղաքականության շարունակություն է: Պատերազմի հավանականությունը ռեալ է»,- ընդգծեց Մհեր Շահգելդյանը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ․ Սարգսյանը նույնպես պատերազմի վտանգ տեսնում է, սակայն կարծում է, որ առաջիկա մեկ տարում խոշոր հարձակում չի լինի: Նա հիշեցրեց, որ ինքը դեռևս անցյալ տարի ասել էր, որ Թուրքիան Նախիջևանում մեծ ծրագիր է նախատեսում իրականացնել:

«Ինչու Նախիջևանում, որովհետև Նախիջևանը պլացդարն է թուրքական աշխարհը միավորելու համար, դրանից պետք է սկսի Թուրքիան: Այո, այս պահին վտանգը չի վերացել: Մինսկի խմբում ԱՄՆ-ն և ՌԴ-ն Արցախի հարցով արդեն 20 տարուց ավել համագործակցում են, իսկ հանդիպումը չի կարող չարտահայտվել նրանց գլոբալ վերաբերմունքի վրա՝ կապված այսօրվա անվտանգության հարցերի հետ: Պարզ է, որ լուրջ ուշադրություն պետք է դարձեն Նախիջևանի խնդրի վրա: Կարող եմ հստակ ասել, որ Մոսկվայում սա լրիվ ընկալում են»,- շեշտեց Սարգսյանը:

Վերջինիս գնահատմամբ՝ այս պահին պատերազմի վտանգը մի փոքր ավելի նվազել է, սակայն դժվար է ասել, թե Թուրքիան ինչ նոր խորամանկություններով պետք է հնարավորություն գտնի ֆորսմաժորային իրավիճակներ ստեղծելու:

 

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan