Ծառայողական քննություն՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի նկատմամբ
ECONOMICSՄեր տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի նկատմամբ, ով հանրությանը առավել հայտնի է ՛՛Շառլոտ՛՛ գիշերային ակումբի ծեծկռտուքի հայտնի պատմությունից:
Պարզվում է՝ սույն պաշտոնյան փորձել է ազդեցիկ պաշտոնը օգտագործել անձնական ամբիցիաների համար՝ իր լծակներով միջամտելով ընկերոջ (ում բիզնեսին Կարապետյանը ոչ ֆորմալ փայատեր է) և ՛՛Պահուստ՛՛ ՊՈԱԿ տնօրենի վիճաբանությանը:
Հավանաբար ՊԵԿ ղեկավարը ծառայողական քննություն է նշանակել՝ սույն պաշտոնյային նոր Հայաստանի իրողությունները բացատրելու նպատակով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



