Ավստրալիայում աղով կկրակեն երկինք, որ փրկեն Մեծ Արգելախութը
INTERNATIONAL NEWSԱվստրալիայի իշխանությունները հայտարարել են, որ գլոբալ տաքացման հետեւանքներից Մեծ Արգելախութը փրկելու նոր միջոցներ կմշակեն։ Մեծ Արգելախութը երկրի գլխավոր տեսարժան վայրերից է, որը գրավում է հազարավոր զբոսաշրջիկների, գրում է Daily Mail-ը։
Խութի մարջանները, որոնք ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, արդեն 2 տարի է տառապում են ջրի չափազանց բարձր ջերմաստիճանից, որը վատ է անդրադառնում նրանց կենսագործունեության վրա։
Այս առնչությամբ ավստրալացի գիտնականները քննարկում են ջերմաստիճանի նվազեցման տարբեր եղանակներ, այդ թվում՝ օգտագործելով կենսաքայքայվող արեւային էկրան, որով առաջարկվում է ծածկել խութը։
Դիտարկվում է նաեւ աղով ամպերի ցրումը, որի բյուրեղները կանդրադարձնեն լույսը՝ ցրելով այն։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



