Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը՝ փոքրամասնությունների երկիր

SOCIETY

«168 ժամ» թերթը գրում է. «Շատերը միամտաբար կարծում են, թե Հայաստանի ամենամեծ խնդիրն օգտակար հանածոների կամ դեպի ծով ելքի բացակայությունն է, ոմանք մտածում են, թե խնդիրը վատ իշխանություններն ու վատ ընդդիմությունն են, երրորդները գտնում են, որ Հայաստանի դեմ պայքարում են աշխարհի բոլոր մութ ուժերը, որպեսզի մենք՝ որպես բացառիկ ազգ, չզարգանանք ու չբարգավաճենք: Բոլոր այս եւ չթվարկված բազմաթիվ այլ խնդիրներն իսկապես գոյություն ունեն, եւ յուրաքանչյուրն իր չափով արգելակում է պետության զարգացումը:

Բայց այդ խնդիրներից բացի ու գուցե դրանցից առաջ՝ կա մեկ այլ, շատ ավելի լուրջ խնդիր, որը գուցե մնացածի պատճառն է կամ պայմանավորողը: Հայաստանը դարձել է փոքրամասնությունների երկիր՝ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով:

Հայաստանում փոքրամասնություն են կազմում առողջ դատող ու ռացիոնալ մտածող մարդիկ, առաջին հերթին՝ որոշումների կայացման գործընթացում ներգրավվածները, Հայաստանում փոքրամասնություն են կազմում իրական արվեստը արմենչիկներից գերադասողները, փոքրամասնություն են կազմում նրանք, որոնք իրապես ցանկանում են Հայաստանը տեսնել՝ որպես կայացած ժողովրդավարական պետություն, ոչ թե՝ այն պատճառով, որ դրա մեջ «քյար կա»: Ամենակարեւորն ու անդառնալին՝ Հայաստանում փոքրամասնություն են կազմում մարդիկ, որոնք արժանապատվությունը՝ անձնական, հանրային ու պետական արժանապատվությունը, վեր են դասում ստամոքսից ու նյութականից:

Միայն ստրկամիտ հասարակության 54.4 տոկոսը կարող է ցանկանալ, որպեսզի իր՝ դեռեւս գոնե խորհրդանշականորեն անկախ երկիրը միանա Ռուսաստանին, միայն այդպիսի պետությունում կարող է արեւմտյան անվանումը գողացած որեւէ կազմակերպություն հարցում անցկացնել ու հարցերի թվում ներառել հարցը՝ արդյոք ցանկանո՞ւմ եք միանալ Ռուսաստանին: Ոչ միայն անցկացնել նման հարցում, այլեւ այդ հարցումից հետո հասարակության կողմից չարժանանալ համապատասխան վերաբերմունքի:

Ընդ որում, անգամ երկրորդական է հարցը՝ ինչո՞ւ է հատկապես հիմա, այս խառը ժամանակներում՝ բացառապես իշխանահաճո արդյունքներ արձանագրող այդ կազմակերպությունը նման խայտառակ հարցում անցկացրել, ինչպես որ երկրորդական է այն, թե ի՞նչ հող են ցանկանում նախապատրաստել նման հակապետական հարցման պատվիրատուները:

Սա այն պետության պատկերն է, որտեղ նորմալ մարդիկ փոքրամասնություն են կազմում, որտեղ նվաստացումն ու ստորաքարշությունը հասցված են պետական մակարդակի, որտեղ պատրաստ են ամեն ինչի՝ իշխանությանը մնալու կամ իշխանության գալու կամ իշխանությանը սպասարկելու համար:

Հայաստանում, ի դեպ, կան նաեւ սեռական փոքրամասնություններ, որոնց դեմ մեր ազգային-ազատագրական միտքը պայքարում է անողոքաբար ու առանց իրեն խնայելու: Սակայն այդ նույն մտքի ներկայացուցիչները ծպտուն չեն հանում, երբ Հայաստանը վաճառելու կամ ստրկացնելու մասին հարց պարունակող հարցում են անցկացնում, ու, երբ այդ հարցին դրական է պատասխանում հարցվածների կեսից ավելին:

Ծպտուն չեն հանում, որովհետեւ վստահաբար իրենք այդ 54.4 տոկոսի մեջ են, որովհետեւ գիտեն, որ պետական դավաճանությունը չի ներվում եւ պատժվելու է եթե ոչ՝ այսօրվա ռուսահպատակ, ապա գոնե ապագա՝ անկախ Հայաստանի սերունդների կողմից: Մնում է, որ մինչ այդ Հայաստանը մնա՝ որպես անկախ պետություն:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders