Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Դրախտը պաշտոնապես Հայաստանում է, Դրախտիկը` աշխարհի կենտրոնը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում ապրողներից եթե ոչ բոլորը, ապա ամեն երկրորդը փախստականի կարգավիճակ ունի՝ կամ եկել է Բաքվից, կամ սիրտը դեռ Արծվաշենում է: 81–ամյա Հասմիկ տատի սիրտն էլ է Արծվաշենում, բայց գյուղն արդեն հարազատ է: Հասմիկ տատի աչքերն այսօր մանկան պես ուրախ են, ժպտում է անցնող դառնողին, հրավիրում տուն: Ինչպես Հասմիկ տատը, այնպես էլ Դրախտիկի տների դարպասներից դուրս եկող ու բարևող մյուս գյուղացիները զարմանքով չեն հարցնում`

«Ի՞նչն է ձեզ մեր գյուղ բերել»

Արդեն մի քանի ամիս է` Դրախտիկը նոր «անուն» ունի՝ «Երազանքների գյուղ»: «Երազանքների գյուղ»–ում կա նաև «Երազանքների տուն», որտեղ ծնվում ու հետո կյանքի են կոչվում 21 կամավորների գաղափարները, որոնց ավելի հաճախ նաև հրեշտակ են անվանում: Նրանց գլխավոր նպատակը Դրախտիկը դրախտին համահունչ դարձնելն է: «Երազանքների տունը» կամավորները սեփական միջոցներով են գնել:

«Զբոսաշրջության զարգացման և ագրոհեղափոխության միջոցով Դրախտիկում դրախտային միջավայր պետք է ստեղծենք: Երբ մենք շաբաթօրյակ արեցինք, մի քանի օր հետո տեսանք աղբամաններ, որոնց վրա գյուղի երեխաները գեղեցիկ նկարազարդումներ էին արել: Նրանք իրենց ձեռքերով աղբամաններ էին պատրաստել, տեսարանը փշաքաղեցնող էր: Այսինքն՝ դու տեսնում ես, որ քո օրինակը տեղ է հասնում, մարդիկ հետևում են: Խոսքը նաև կարծրատիպ կոտրելու մասին է. մարդիկ պետք է հասկանան, որ իրենց գյուղն աշխարհի կենտրոնն է և ամեն ինչ իրենց գյուղի շուրջն է պտտվում»,– պատմում է 21 կամավորներից մեկը` Արմինե Սաֆարյանը:

Ի դեպ` կամավորները մեծերին տուգանելու իրավունք են տվել երեխաներին: Ով աղբ կթափի, կտուգանվի խորհրդանշական գումարով, բայց երկրորդ անգամ նույն սխալը չի գործի: Գյուղում արդեն մոտ 1000 զբոսաշրջիկներ և հյուրեր են ունեցել:

Չգիտեին, որ այսքան սիրում են գյուղը

«Կանաչ արահետ» հ/կ մարկետինգի խորհրդատու, կամավոր Ստելա Սարուխանյանն էլ շեշտում է. «Հիմնականում աշխատում ենք գյուղի երտասարդների ու դպրոցականների հետ, որ գյուղից չհեռանան, այլ քաղաքը բերեն գյուղ: Գյուղը վերաբնակեցված է. մի մասը Բաքվից, մի մասը Արծվաշենից են: Երկու բարբառ, երկու բնավորություն, սթրես և տառապանք տարած ժողովուրդ՝ մեկ գյուղում: Նրանք 30 տարի է՝ քիչ թե շատ ինտեգրվել են, իսկ ովքեր չեն ինտեգրվել՝ արտագաղթել են: Մեր նպատակը միայն զբոսաշրջության զարգացումը չէ: Նաև աղքատության կրճատումն է՝ գյուղական տուրիզմի միջոցով: Այսինքն՝ որ գյուղացին կարևորի իր անձը, իր տունը որպես ռեսուրս օգտագործի ու գումար վաստակելու համար չգնա քաղաք: Գյուղացիները շատ պատրաստակամ գտնվեցին: Իրենք էլ չգիտեին, որ այսքան սիրում են իրենց գյուղը: Հիմա աքաղաղի ձայնն իրենց համար յուրահատուկ է: Անգամ հորթերին դիմավորելն էլ են սիրով անում, այլ ոչ թե որպես հոգս ու պարտականություն: Գյուղացին հասկացավ, որ ռեսուրս ունի: Նա հիմա այլ կերպ է մոտենում սեփական համայնքին ու կենցաղին: Նա հասկացավ, որ հիմնվելով իր ռեսուրսի վրա՝ կարող է առանց մեծ ներդրումների ծառայություն մատուցել»:

«Նամակ` աշխարհին»` Դրախտիկից

Գյուղն ընտրելուց կամավորները հաշվի են առել Սևանին մոտ լինելու հանգամանքը, որը ջրային ժամանցի հնարավորություն կտա: Մյուս առանձնահատկությունը Արեգունու լեռներն են, հետո տարածաշրջանի ամենաբարձր սարը՝ Կարկտասարը: Չկան գործարաններ, սնունդը բարձր որակի է, կան հանքային աղբյուրներ՝ թթու ջուր, որն, ըստ կամավորների, կարող է Դրախտիկի այցեքարտը դառնալ: Գյուղն ընտրելուց առաջնորդվել են «բարդ վիճակում գտնվող գյուղ վերցնել ու լավ կետի հասցնել» սկզբունքով: «Նամակ՝ աշխարհին» նաձեռնություն ունեն, որի շնորհիվ Հայաստանի այս գողտրիկ անկյունը ճանաչելի կդառնա:

Կամավոր Անի Մխիթարյանը բացեց չակերտները. «Ով կգա՝ դրախտի անձնագիր կստանա, կստանա նաև մուտքի արտոնագիր՝ դեպի դրախտ: Թող գան, տեսնեն, որ պաշտոնապես դրախտը Հայաստանում է»:

««Երազանքի գյուղը» միայն Դրախտիկը չէ»,–ասում է կամավոր, բնապահպան Կարինե Փանոսյանն ու հավելում, որ բոլոր գյուղերը զարգանալու խնդիր ունեն: Դրախտիկում գյուղացու տունն էլ է զբոսաշրջության համար ռեսուրս դիտարկվում:

«Հայաստանի բոլոր բնակավայրերը շատ մեծ ռեսուրսներ ունեն: Հերթով ընտրել գյուղեր ու շեշտը դնել ոչ թե ֆինանսական մեծ ներդրումներ անելու, այլ մարդկային ներուժն օգտագործելու վրա: Գյուղացուն սովորեցնել` ինչպես տանը նստած գումար վաստակել` չսպասելով կառավարության աջակցությանը: Եթե աշխարհի լավագույն կառավարությունն էլ լինի, բայց երկրում հասարակությունը չցանկանա աշխատել, դա արդեն խնդիր է»:

Լրագրողներիս համար դժվար չէր մոլորվելը: Բայց փոքր Դրախտիկում մեծ սրտով ապրողները շատ էին: Թե՛ «Երազանքների տան» հարևանը` Հասմիկ տատը, թե՛ ավելի հեռվում ապրողներն առանց հարցնելու ցույց էին տալիս «Երազանքների տունը», առաջարկում ուղեկցել այնտեղ

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome