6 տարի պետական ապարատում և համեստ հայտարարագիր. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Հունիսի 1–ին վարչապետի օգնականի պաշտոնում նշանակված Նաիրի Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Սարգսյանը որպես շարժական գույք է հայտարարագրել «MERCEDES–BENZ C230 COMPRESSOR» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 644 հազար 693 դրամ և ստացվել նախկին աշխատավայրից: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Սարգսյանի եղբայրը՝ Հայկ Սարգսյանը, նույնպես պետական ապարատում է աշխատում. նա պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալն է: Ի դեպ, մինչ այս նշանակումը՝ 2012– 2018 թթ. Նաիրի Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնականի պաշտոնը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում