Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Ովքե՞ր այցելեցին երկրպագելու մանուկ Հիսուսին

SOCIETY


Մենք գիտենք, որ...

 

Արևելքից եկել էին երեք մոգեր, որպեսզի երկրպագեն մանուկ Քրիստոսին:

Իրականում այդպես չէ:

Ոչ մի տեղ հին գրքերում և Ավետարաններում երեք մոգ չի նշվում: Նշվում են տարբեր թվեր՝ սկսած քսանից մինչև անգամ երկու: Հայտնի է միայն մեկ բան, որ նրանք երեք նվեր էին բերել: Այդտեղից էլ վեցերորդ դարից սկսած համընդհանուր տարածված կարծիքը, որ մոգերը երեքն են եղել: Ըստ հեղինակներ Ավրելիոս Օգոստինիոսի (354– 430) և Հովհան Ոսկեբերանի (մոտ 347–407), մոգերը տասներկուսն են եղել, նվերները՝ երեքը: Գիտնականների մեծ մասը համաձայն է այն մտքին, որ մոգերը եղել են զրադաշտական կրոնի հոգևորականներ, որոնց կոչել են նաև քրմեր: Քրմերը մեծ հարգանք էին վայելում պալատներում, և  առանց նրանց հետ խորհրդակցելու Արևելքի տիրակալները ոչ մի լուրջ գործ չէին ձեռնարկում։

Ըստ զրադաշտական Յասնա գրքի, մոգերը երեք թագավորներ էին, և նրանց ուղեկցում էր 12 հազարանոց մի զորախումբ։ Թագավորներից առաջինը պարսից Մելքոն թագավորն էր։ Նա սերում էր Աբրահամի Քետուրա հարճից։ Երկրորդը Գասպարն էր՝ հնդիկների թագավորը, իսկ երրորդը արաբների թագավոր Բաղդասարն էր։ Գասպարը նորածին Հիսուսին կնդրուկ, նարդոս, կասիան, կինամոն և այլ անուշահոտ նյութեր ընծայեց։ Բաղդասարը մանկանը ոսկի, արծաթ, թանկարժեք քարեր նվիրեց, իսկ Մելքոնը՝ զմուռս, հալվե, ծիրանի և բեհեզ ընծայեց։ Մոգերի այս նվերները պատահական չէին։ Ոսկի ընծայեցին, քանզի Հիսուսը թագավոր էր, կնդրուկ՝ քանի որ Աստված էր, իսկ զմուռսը խորհրդանշում էր մահը: 

Ըստ Մատթեոսի Ավետարանի, մոգերը եկել են Երուսաղեմ Հիսուսի ծննդից երկու տարի անց։ Ըստ Մատթեոս առաքյալի,մոգերը ապրել են Արևելքում։ Նրանք, երկնքում աստղեր տեսնելով, դա համարել են նշան։ Հետևելով երկնքի աստղերի ընթացքին` նրանք կտրել–անցել են երկրներ և մտել Բեթղեհեմ։ Այնտեղ նրանք գտնում են Մարիամին մանկան հետ, խոնարհվում նրա առջև և մանկանը հանձնում նվերներ։ 

Մի քանի երկրներում կա երեք թագավորների տոն կամ տոն Աստվածահայտնության։ Համաձայն եկեղեցու ծիսակարգի` այդ տոնը կատարվել է Ծննդից 12 օր անց։ Տեքստերից մի քանիսում նշվում է, որ մոգերը հասել են մինչև Բեթղեհեմ Հիսուսի ծննդից մի քանի ամիս անց։ Ներկայումս Անգլիական եկեղեցական սինոդը 2004 թվականին ռևիզիայի է ենթարկել «Ընդանուր աղոթքների գիրքը»՝ որոշելով, որ Հիսուսին այցելողներին պետք է կոչել մոգեր (Magi), այլ ոչ թե իմաստուն այրեր (Three Wise Men), ինչպես առաջ էր: Բացատրությունն այն է , որ առաջին հերթին պարտադիր չէ, որ այցելածները իմաստուն եղած լինեն, երկրորդը, որ այնտեղ կարող էր նաև կին լինել, երրորդը, որ մոգեր ասելով քանակ չի նշվում, այլ նշվում է պարսկական թագավորության պաշտոն:

Բացի մոգերի երկրպագությունը, պարզվում է, որ եղել է Քրիստոսի երկրպագություն հովիվների կողմից: Հովիվների երկրպագությունը նորածին Քրիստոսին բոլոր ավետարանիչներից նկարագրել է միայն Ղուկասը։ Հովիվներին Ավետարանում առաջին անգամ լուրը հայտնվում է ծնունդից քիչ անց: Նրանց հայտնվում է հրեշտակը և հայտնում Մեսիայի ծննդի մասին՝ ըստ ուղղափառ ավանդույթի՝ հովիվներին լուրն ավետում է Գաբրիել հրեշտակապետը։ Նա չի ուղեկցում հովիվներին, այլ միայն նշան է տալիս, որին հետևելով էլ վերջիններս ուղևորվում են Բեթղեհեմ։ Հովիվների քանակը Սուրբ գրքում չի նշվում, սակայն սովորաբար մանրանկարչության մեջ պատկերված է երեք մարդ, նույնքան էլ մոգ։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome