Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բարեկամավանի վրա
SOCIETYԵրեկ՝ հուլիսի 22-ին, ժամը 23.15-ից մինչեւ 23.40-ը ադրբեջանական զինուժը ընդհատումներով, «ԴՇԿ» գնդացիրներով կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի վրա: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ վնաս գրեթե չկա, միայն մի առանձնատան տանիքի ծածկն է 2 գնդակ խոցել: Ջ. Միքայելյանը հայտնեց, որ երեկ սահմանամերձ Բարեկամավանից 2 զինակոչիկ մեկնել են ժամկետային զինծառայություն, համագյուղացիները նրանց բարի ծառայություն են մաղթել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



