Yerevan, 25.May.2026,
00
:
00
BREAKING


Դասերին չհաճախող ուսանողներ և աշակերտներ այլևս չենք ունենալու. ԿԳ նախարար

SOCIETY

 Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը աշակերտներին ու ուսանողներին կոչ է անում սեպտեմբերից նորմալ հաճախել ուսումնական հաստատություններ: Այս մասին հուլիսի 23-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նախարարը: Պատճառը ուսանողների կողմից ստացված բողոքներն են, ովքեր նշում են, որ ավարտական քննության ժամանակ անբավարար գնահատականներ են ստանում:

«Մի կողմից՝ ճիշտ է, որ եթե ուսանողը անբավարար է պատասխանում, պետք է անբավարար գնահատական ստանա: Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել: Բայց սրա հետ մեկտեղ ուսանողները մի խնդիր են առաջ քաշում, որի հարցում նույնպես իրավացի են. ասում են` 4 տարի մեզ հասցրել են վերջին կուրս, և հանկարծ խստություն են անում և դիպլոմ չեն տալիս: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպես են այդ ուսանողները հասել մինչև ավարտական կուրս»,- նշեց է նախարարը:

Արայիկ Հարությունյանն այս խնդրի լուծումը տեսնում է հաճախումների և ուսումնական հաստատության ղեկավարների գործելաոճի մեջ:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հատկապես ավագ դպրոցում ու ուսումնարաններում կան չհաճախող ուսանողներ և աշակերտներ: Ստացվում է, որ նրանք չեն հաճախում, պետությունը նրանց յուրաքանչյուրի հաշվով գումար է փոխանցում տվյալ հաստատությանը, ուսումնական հաստատությունների ղեկավարները այդ աշակերտներին և ուսանողներին պահում են, որովհետև իրենց ուսումնական հաստատությունները դրանից եկամուտ են ստանում, և այսպես արատավոր համաձայնություն է լինում, երբ ուսանողը չի սովորում ու գիտելիք ստանում, դրա հետ մեկտեղ պետությունը չմատուցված ծառայությունների դիմաց գումար է տալիս»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարը բոլոր ուսանողներին և աշակերտներին կոչ է անում սեպտեմբերից պարտաճանաչորեն հաճախել ուսումնական հաստատություններ ու սովորել և զգուշացնում, որ նախարարությունն այս հարցում հետևողական է լինելու: Ավագ դպրոցների և ուսումնարանների ավարտական դասարանի աշակերտներին էլ հորդորում է անհրաժեշտության դեպքում կրկնուսույցների մոտ գնալ դասերից հետո:

«Այլևս նման պրակտիկայի պետք է չգնալ, և սեպտեմբերից հաճախել համալսարան ու սովորել, որովհետև մենք խստագույնս վերահսկելու ենք հաճախումները, հետևաբար տեսնելու ենք, թե ինչ ծառայություն են մատուցում ուսումնական հաստատությունները, արդյոք արդարացվա՞ծ են տրված այդ ատեստատներն ու դիպլոմները, որոնք տրամադրում են տվյալ ուսումնական հաստատությունները: Ավագ դպրոցի հատկապես վերջին տարում աշակերտները չեն հաճախում` համաձայնության գալով իրենց տնօրենների հետ, որպեսզի պարապեն այդ ընթացքում կրկնուսույցի մոտ: Կարծում եմ, որ պատշաճ կերպով դասերի հաճախելը դպրոցում և սովորելը թույլ կտան լավ արդյունքներ գրանցել ավարտական և ընդունելության քննությունների ժամանակ»,- նշեց Հարությունյանը:

Կրթության և գիտության նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերի վերջում խոստացավ հաջորդ անգամ խոսել Երևանի չինական դպրոցի մասին:

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR