Փաշինյանի եւ Տոնոյանի Արցախում ծառայող որդիները ֆիզիկապես պատրաստ են. Լեւոն Մնացականյան
SOCIETYՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ եւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները, առհասարակ բոլոր նորակոչիկները, երջանիկ են, որ ծառայում են Արցախում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:
«Փաշինյանի ու Տոնոյանի որդիները ֆիզիկապես պատրաստ են, շատ բան չենք կարող ասել, բնականաբար։ Արցախի նախագահի որդին, իմ որդին, Արշավիր Ղարամյանի որդին ծառայել են Պաշտպանության բանակում։ Այսօր ծառայում են բանակում դատախազի, քաղաքապետների, հրամանատարների որդիներ»,-հայտարարեց Լեւոն Մնացականյանն ու վստահեցրեց. «Չեք կարող նշել Արցախում մի դեպք, որ այսինչի որդին չի ծառայել, որովհետեւ պաշտոնյայի որդի է»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



