Վարչապետի օգնականը շարժական ու անշարժ գույք չունի. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Հունիսի 8–ին ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնում նշանակվեց Արփինե Դավոյանը: Մեկ ամիս անց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակեց նրա հայտարարագիրը:
Դավոյանը չունի որևէ շարժական կամ անշարժ գույք: Փոխարենը հայտարարագրել է 93 հազար 581, 130 հազար 100 և 170 հազար 995 դրամ արժողությամբ փոխառություններ: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 161 հազար 143 դրամ, իսկ եկամուտները՝ 576 հազար 360: Հունվար–հունիս ամիսներին այս եկամուտներն ունենալու համար Դավոյանը երկու տեղ է աշխատել:
Դավոյանը 2015 թ.–ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Մինչ նշանակումը՝ 2016–2017 թթ. աշխատել է «Գոլդեն տոբակո» ՍՊԸ–ում որպես հաշվապահ, իսկ 2017–2018 թթ. Ազգային ժողովի «ԵԼՔ» խմբակցությունում՝ որպես գործավար:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում