Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության«911» ծառայությունը հուլիսի 24-ին, ժամը 15:52-ին ահազանգ է ստացել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Օpel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Զ., ծնված 1968 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոճանապարհի արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



