Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


«Ոչ ոքի չպատկանող» հանրային սեփականություն. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս անընդհատ լուրեր կան Տավուշի մարզում լարված իրավիճակի մասին: Պատճառը անտառահատումները, ավելի ճիշտ՝ անտառահատումների արգելքն է, ինչի դեմ էլ բողոքում են գյուղացիները, փակում են միջպետական ճանապարհը և անվերահսկելի իրավիճակ ստեղծում: Ոչ վաղ անցյալում էլ ծեծկռտուք էր եղել անտառներում հսկողություն իրականացնող կամավորական բնապահպանների և գյուղացիների միջև:

Առաջին հայացքից խնդրի բովանդակությունը բավական պարզ է` անտառները շրջակա համայնքների համար եկամտի հիմնական աղբյուր են, սակայն, մյուս կողմից, մենք գործ ունենք հանրային մտածելակերպում արմատավորված գլոբալ հիմնախնդրի հետ:

Ըստ էության, գլխավորապես սոցիալական իրավիճակի պատճառով 1990–ականներին Հայաստանի բնությանը հասցվեցին ծանր, որոշ դեպքերում էլ անդառնալի վնասներ` սկսած անտառներից վերջացրած Սևանի ֆաունայով: Սրա բացատրությունը մեկն էր` մարդիկ այլ տարբերակ չունեն: Ինչ խոսք, խնդիրն այստեղ բազմակողմանի է, քանի որ իսկապես էլ, ինչպես ձուկն է Սևանա լճի ավազանի համայնքներից շատերի համար ապրուստի հիմնական միջոց, այնպես էլ Տավուշի մարզում անտառներն են: Սակայն այստեղ մենք գործ ունենք նաև բնությանը հասցվող անդառնալի վնասների հետ: Ըստ էության, անտառահատումների արգելքը բարձրացնում է փայտի շուկայական արժեքը, ինչն էլ իր հերթին ավելի է մոտիվացնում գյուղացիներին: 

Վերջիններս պարզապես ձգտում են կարճաժամկետ շահույթ ստանալ` շատ չմտահոգվելով, որ անտառը սպառվող ռեսուրս է: 

Գումարած սրան, դեռևս խորհրդային շրջանից, հանրային սեփականությունն ընկալվում էր որպես ոչ ոքի չպատկանող գույք: 1970–ականների «բրեժնևշչինայի» տնտեսական իրականության ամենատիպիկ գնահատականը հենց այսպես էր հնչում: Այսօր, երբ արգելվում է օգտվել հանրային սեփականությունից, իսկ մարդկանց մտածողության մեջ, ինչպես արդեն ասվեց, դա ընկալվում է ոչ մեկին չպատկանող գույքից օգտվելու արգելք, առաջ է գալիս դիմադրությունը: 

Իհարկե, հասկանալի է, որ կա սոցիալական բաղադրիչ, հասկանալի է, որ որսագողը կամ փայտագողը չեն շարունակի իրենց գործունեությունը, եթե ունենան այլընտրանք, սակայն միևնույն ժամանակ հասկանալի է, որ սպառվող կամ երկարաժամկետ վերականգնվող ռեսուրսների անխնա օգտագործման արդյունքում, եթե ոչ վաղը, ապա վաղը չէ մյուս օրն այն այլևս չի լինի, ինչպես այսօր չկան Սևանի բազմաթիվ ձկնատեսակներ, պարզապես ոչնչացել են և վերջ: Իսկ թե ինչ են անում ձկնորսները, կարելի է գուշակել. կա՛մ արտագնա աշխատանքի են, կա՛մ էլ մեկ այլ զբաղմունք են գտել: 

Բացի այս, թեկուզ Հայաստանի սոցիալ տնտեսական իրավիճակը ծաղկուն չէ, սակայն մյուս մարզերում, որտեղ չկան անտառներ, մարդիկ ապրում են` մեկը լավ, մյուսը վատ, մեկ ուրիշն էլ ծայրը ծայրին է հասցնում, այսինքն՝ սա նշանակում է, որ բնական ռեսուրսներն ավելի շուտ հեշտ եկամտի աղբյուր են և հենց այս աղբյուրի արգելքն է վրդովեցրել գյուղացիներին: Սակայն այստեղ միայն, այսպես ասած, ուժային մեթոդներով ու արգելքներով բավական դժվար է հասնել ռեալ արդյունքների, քանի որ խնդիրը նաև մտածելակերպի մեջ է, իսկ դա փոխելու համար անտառի կողքին ապրող գյուղացին պետք է գիտակցի, որ պարզապես չի կարելի անտառն օգտագործել որպես վաճառքի հումք, ինչքան էլ որ սոցիալական պայմանները ստիպեն: Ի վերջո մենք վաղուց արդեն 90–ականներում չենք:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms