Թուրքիայում հեղաշրջման փորձից մինչ օրս իշխանություններին դեռ չի հաջողվել ամբողջովին «մաքրել» բանակը․ նախարար
POLITICSԹուրքիայի պաշտպանության նոր նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից մինչ օրս նրանց դեռ չի հաջողվել ամբողջովին «մաքրել» բանակը գյուլենականներից, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի Զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն:
Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:
Նա շեշտել է, որ իրենք վճռական ենք լինելու ու ցանկանում են ամբողջապես «ավարտին հասցնել այդ գործը»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



