Ստամբուլում կեղծ խմիչքից մահացածների թիվը հասել է 26-ի
INTERNATIONAL NEWSՍտամբուլում կեղծ ոգելից խմիչքի օգտագործման հետևանքով թունավորումից մահացածների թիվը հասել է 26-ի:Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ստամբուլի տարբեր հիվանդանոցներ հոկտեմբերի 18-ից դիմել են 91 մարդ: Նրանցից 9-ի վիճակը շարունակում է ծանր մնալ:
Ստամբուլում տասնյակ մարդիկ որովայնում ցավերի և տեսողության կորստի բողոքներով դիմել են հիվանդանոցներ: Բժշկական քննությունից հետո պարզվել է, որ նրանք թունավորվել են կեղծ ոգելից խմիչքից: Հիվանդանոց դիմածների խոսքով` իրենք օգտագործել են Թուրքիայում արտադրվող «ռաքը» կոչվող ազգային ալկոհոլային խմիչք: Իրավապահ մարմինները ձերբակալել են կեղծ սպիրտային խմիչքի արտադրության մեջ կասկածվող 14 մարդու:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



