Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Չարենցի տուն–թանգարանում օրենք են. խախտում, նախարարությունն էլ նստած՝ դատարանի վճռին է սպասում. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եղիշե Չարենցի տուն–թանգարանի աշխատակիցների ու տնօրեն Անահիտ Ասատրյանի ջրերը դժվար են մի առվով հոսում, եթե չասենք, որ շատ հաճախ չեն էլ հոսում: Շատերի նյարդերը նրա «պահանջներին» չեն դիմանում, որի պատճառով աշխատակիցները ստիպված են լինում ազատվել աշխատանքից: 

Ամենազավեշտալին, սակայն, նախկին աշխատակից Սեդա Բադալ յանի դեպքն էր, երբ տնօրենը առանց նրան աշխատանքի ընդունելու հրամանի և առանց աշխատակցին երկու «նկատողություն» տալու մասին տեղյակ պահելու, դրանց «հիման» վրա ազատել է աշխատանքից: Իսկ կոնֆլիկտի պատճառը աշխատանքի ընդունելուց յոթ ամիս անց նրա հետ պայմանագիրը հետին թվով ստորագրելն է եղել: Տնօրենը աշխատակցին ստիպել է, որ նա հետին թվով պայմանագրի տակ ստորագրի, բայց երբ Սեդան խնդրել է նշել նաև, թե երբ է այն իր հետ կնքվում, տնօրեն Ասատրյանը աշխատակցուհուն ստիպել է կա՛մ պայմանագիրը ստորագրել, կա՛մ ազատման դիմում գրել: 

Աշխատակցուհին երկու օր ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ծանոթանալ իր աշխատանքային պայմանագրի բովանդակությանը, սակայն այդ առաջարկն էլ է մերժվել տնօրենի կողմից, և տեղում հաշվապահին հանձնարարվել է Ս. Բադալ յանի անունով աշխատանքից հեռացնելու հրաման ձևակերպել:

Տնօրենը աշխատակցին սպառնացել է նաև՝ աշխատանքի ընդունման պայմանագիրը չստորագրելու դեպքում, թույլ չտալ, որ նա արձակուրդ գնա: Իսկ ազատման հրամանից Սեդա Բադալ յանը ապշահար պարզում է, որ իր հեռացման հրամանի հիմքում երկու չմարված նկատողություններն են եղել, որի մասին նա ընդհանրապես տեղյակ չի եղել:

Ստացվում է, որ այս պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը պետական ֆինանսավորմամբ է գոյատևում և գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ, կարող է այնպիսի տնօրեն ունենալ, որ սիրտը ինչ ուզի՝ անի՝ աշխատանքի ընդունի, չհրամանագրի, երբ ցանկանա հետին թվով այս կամ այն աշխատակցի անունով հրամաններ հորինի: Բայց ամենազավեշտալին այն է, որ առանց նրան հրամանով աշխատանքի ընդունելու, աշխատանքից ազատել է:

Ինչպես ասում են, հարկավոր է բավականին վառ երևակայություն ունենալ՝ առանց աշխատանքի ընդունելու, աշխատանքից հեռացնելու հրաման տալու համար: Եվ պատկերացրեք, որ սա հեքիաթ չէ, այլ իրականություն, որի հետևանքով աշխատակիցն իր խախտված իրավունքները վերականգնելու համար պատրաստվում է դիմել դատարան:

Ի դեպ, այս մասին տեղյակ են նաև ՀՀ մշակույթի նախարարությունում: Հարցի մասին մանրամասներ իմանալու համար Ս. Բադալյանը հանդիպել և կատարվածի մասին իրազեկել է փոխնախարար Տիգրան Գալստյանին: Փոխնախարարն էլ իր հերթին զրուցել է նաև թանգարանի փոխտնօրենի հետ, սակայն դրանից առանձնապես որևէ հետևություն չի արվել: 

Ո՛չ տնօրենին է նկատողություն արվել նման անփույթ կերպով աշխատելու համար, ո՛չ էլ անհիմն տրված նկատողությունների հիմքերն են հետազոտվել՝ հասկանալու համար, թե որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը: Բայց, ինչպես ասում են, հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ հետն են հանել ու տնօրենից գրավոր բացատրոթյուն պահանջելու փոխարեն որոշել են հանգիստ նստել ու սպասել դատարանի որոշմանը: Հարց է ծագում, թե գերատեսչությունն այդ դեպքում որևէ վերադաս ֆունկցիա ունի՞ իր ենթակայության ՊՈԱԿ– ները կարգի բերելու համար, թե՞ այստեղ նույնպես մշակույթ է փոխվել: 

Մենք կզրուցենք նաև մշակույթի փոխնախարար Տ. Գալստյանի հետ, ում մոտեցումները կներկայացնենք հաջորդիվ: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium Cards