Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ... չերթաս Հայաստան. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թավշյա հեղափոխության օրերին սփյուռքահայությունը, իրար հերթ չտալով, հայտարարում էր, թե ուր որ է ընտանիքները վերցնելու են ու հետ գան Հայաստան: Այդ օրերին Հայաստանից արտագաղթողներին համարում էին դավաճաններ՝ ամենայն հավանականությամբ իրենք իրենց այդ որոշման համար հերոսի կոչում տալու համար: Բայց կյանքն առաջ ընթացավ, ու բոլորի համար էլ պարզ դարձավ, որ հայրենասիրության ու ներգաղթի ալիքն ընդամենը կարոտախտի պարզ դրսևորում էր, բայց որևէ մեկը, հատկապես Հայաստանից 10–20 տարի առաջ արտագաղթածները, ովքեր դեռ որոշ թելերով կապված են հայրենիքի հետ, այդպես էլ ճամպրուկները չկապեցին ու չներգաղթեցին Հայաստան: Ավելին, սկսեցին մոռացության տալ իրենց «ցանկություններն» էլ, ներգաղթի քարոզներն էլ, Հայաստանը որպես դրախտավայր համարելն էլ ու սրան–նրան հայրենիք վերադառնալու համար «թասիբի» գցելն էլ: 

Դրան հաջորդեցին տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների վոյաժները տարբեր երկրներ, հավանաբար նաև ներգաղթի ալիքը թեժ պահելու համար, բայց կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ դա էլ չի օգնում: Հիմա բոլորը իրենց գործին են անցել, ու տպավորությունն այն է, որ մեր արտերկրի հայրենակիցները շատ արագ հասկացել են, որ Հանրապետության հրապարակում խորոված ճաշակելն այնքան հեշտ չէ, քանի որ դրա համար նախ պետք է Հայաստան վերադառնան, պետք է պատրաստ լինեն բավականին զրկանքների գնով կյանքը գլորել ու փորձել այդ ամենից հետո հայրենիքում երջանիկ ապրել ու մնացածին էլ «երջանկացնել»:

Հայրենիք ներգաղթելու այդ մեծ ցանկությունը, կներեք, բայց այն ժամանակ էլ լուրջ չէր ընկալվում, քանի որ պարզից էլ պարզ էր, որ դա ամենաշատը կարող է բարի կամքի դրսևորում լինել, բայց ոչ երբեք կոնկրետ քայլ: Մյուս կողմից՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ արտերկրներում թոշակի անցած մեր հայրենակիցներից շատ շատերն իրոք անկություն ունեն Հայաստան վերադառնալ, քանի որ եթե իրենց թոշակով այս կամ այն երկրում բավականին համեստ կյանքով են ապրում, ապա հայրենիք «ներգաղթելու» դեպքում այդ նույն թոշակի գումարով այստեղ կկարողանան բավականին ճոխ ծերություն անցկացնել: 

Ինչպես ասում են, կյանքը շարունակվում է, ու կարծես թե հայրենիք ներգաղթածների մասով վիճակագրությունը հավանաբար այնքան էլ հուսադրող չէ, այդ պատճառով է լռում: Լռում են նաև այն ֆեյսբուքահայերը, ովքեր անհամբեր սպասում էին, որ դպրոցներն ավարտվեն, որ երեխաների ուսումը կիսատ չմնա հայրենիք ներգաղթելու պատճառով: Հանուն անկեղծության արձանագրենք նաև, որ այսօր էլ շատ շատերը շարունակում են արտագաղթել և դա անում են ոչ թե սուսուփուս, այլ բավականին բացահայտ, քանի որ լավ են հասկանում, որ պայծառ ապագաի քարոզն ընդամենը կինոյի անոնսն էր, իսկ կինոյի մասին դեռ ոչ ոք ոչինչ չգիտի: Ոչ ոք չգիտի նաև, թե իրականում ե՞րբ մարդկանց դուռը կթակի բարեկեցության ու օրենքի գերակայությունը: Եվ գուցե դա է պատճառը, որ իշխանափոխության սկզբում ճամպրուկները կապած ու Երևան շտապող մեր հայրենակիցներից շատերը սկսել են մոռացության տալ իրենց հորդորներն էլ, քարոզներն էլ, ու սահմանափակվում են սոցիալական ցանցերում ամառային հանգիստը պատկերող նկարներ հրապարակելով

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance Group