Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն
SPORTԻտալիայի Միլան քաղաքում շարունակվում է ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: 85 կգ քաշային կարգում, մինչև 15 տարեկան ծանրորդների պայքարում Հայաստանը ներկայացնող Գարիկ Կարապետյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 261 կգ արդյունք` պոկելով 115 կգ և հրելով 146 կգ։
Հրում վարժությունում գրանցած 146 կգ-ը Եվրոպայի այս տարիքային խմբի ռեկորդի կրկնություն է եղել: Ռեկորդը պատկանում է հունգարացի Ադրիան Տերեբեսիին։ Կարապետյանը նաև փորձել է գերազանցել ռեկորդը, սակայն ձախողել է մոտեցումը: Ծանրաձողն այդ պահին կշռում էր 152 կգ:
1
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
2
Unibank to Raffle a Trip to Italy
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
Haik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classi...
5
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori



