Հրդեհ Արտաշատում. գազի բալոնից արտահոսք է տեղի ունեցել
SOCIETYՀուլիսի 28-ին, ժամը 18:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 5 շենքի 4-րդ հարկում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարաններից մեկի պատշգամբում 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմաբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 18:46-ին: Այրվել են պատշգամբը՝ 5 քմ, օդորակիչը՝ մասամբ, մեկ բազմոց և կենցաղային իրեր:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



