Ականատեսները նկարահանել են զբոսաշրջիկների վրա շնաձկան հարձակման անհաջող փորձը
LIFEՉինաստանում Հայնան կղզու Դադունհայ հանգստավայրում ահռելի շնաձուկը մոտեցել ծանծաղուտին եւ փորձել հարձակվել լողափում հանգստացողների վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կադրերում երեւում է, որ մոտ 2 մետր երկարության շնաձուկը ջրում դես ու դեն է նետվում՝ փորձելով կծել իրեն շրջապատած թեկուզ մեկ մարդու:
Ընդ որում՝ զբոսաշրջիկներն ամենեւին չեն մտահոգվում զգուշավորության մասին եւ շարունակում են տեղի ունեցողը նկարահանել գիշատչից ընդամենը 2 մետր հեռավորությամբ:
Ավելի վաղ Ավստրալիայում նկարահանել էին կնոջը ջրի տակ տանելու շնաձկան փորձը: Տուժողը նավակից փորձում էր կերակրել ժանգագույն դայակ-շնաձկների տեսակի ներկայացուցիչներին, սակայն կենդանին ուտելիքը ճանկել էր մատների հետ միասին եւ կնոջը ջուրը գցել:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



