Խոշոր հրդեհ Թբիլիսիում. 5 ընտանիք առանց տանիքի է մնացել
INTERNATIONAL NEWSԹբիլիսիի կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով միանգամից 5 ընտանիք առանց տանիքի է մնացել: Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
Հրդեհը տեղի է ունեցել այսօր Չուգուրեթի շրջանի Միխայիլ Բուխաիձեի փողոցում: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ կրակի դեմ պայքարել է հրշեջ 10 հաշվարկ:
Հրդեհի հետեւանքով ոչ մի մարդ չի տուժել: Դրա հետ մեկտեղ, Ծառայության տվյալներով, կրակը ոչնչացրել է 250 քառ.մետր բնակելի մակերես: Ներկայումս կրակը տեղայնացվել է:
Նախնական վարկածի համաձայն՝ բռնկման պատճառը կարճ միացումն է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



