Էրդողանը 4 տարվա դադարից հետո առաջին անգամ պաշտոնական այց կկատարի Գերմանիա․ լրատվամիջոցներ
INTERNATIONAL NEWS
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 4 տարվա դադարից հետո առաջին անգամ պաշտոնական այց կկատարի Գերմանիա։
Ըստ գերմանական Blid պարբերականի՝ Էրդողանը Բեռլին կայցելի ոչ ուշ, քան այս տարվա սեպտեմբերի վերջը։
Հայտնի է, որ հուլիսի 11-ին Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Էրդողանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հասցրել են շփվել ու որոշ հարցեր քննարկել։
Նշենք, որ երկու պետությունների հարաբերությունները լարվել են Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորումից հետո: Այժմ Թուրքիայի տարածքում կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թիվն անցյալ տարի հասել էր 54-ի, նրանցից 12-ը քաղբանտարկյալներ էին:
Կալանավորվածների թվում են նաև Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպանները, ինչպես նաև գերմանական DW հեռուստառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որն ավելի ուշ ազատ արձակվեց։
Այժմ Թուրքիայում դեռ շարունակում են կալանքի տակ մնալ Գերմանիայի մի քանի քաղաքացիներ։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



