Ազատ ոճի ըմբիշները կմասնակցեն Սոսլան Անդիեվի մրցաշարին
SPORTՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ 12 մարզիկով մեկնել է Վլադիկավկազ, որտեղ նոյեմբերի 6-7-ը կայանալու է օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Սոսլան Անդիեւի անվան միջազգային մրցաշարը:
Այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Հավաքականի գլխավոր մարզիչն այս անգամ վստահել է 57 կգ քաշայիններ Գարիկ Բարսեղյանին, Գառնիկ Մնացականյանին եւ Գոռ Գրիգորյանին, 65 կգ-ում՝ Վոլոդյա Ֆրանգուլյանին, 70 կգ-ում՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանին եւ Վալտեր Մարգարյանին, 74 կգ-ում՝ Գրիգոր Գրիգորյանին և Վարուժան Կաջոյանին, 86 կգ-ում՝ Շամիր Աթյանին եւ Մուսա Մուրթազալիևին, 97 կգ-ում` Անդրանիկ Գալստյանին եւ Էդգար Ենոքյանին: Մրցաշարի պաշտոնական բացումը կկայանա նոյեմբերի 6-ին: Մրցումային առաջին օրը մրցագորգը կտրամադրվի 57 կգ, 61 կգ, 65 կգ եւ 70 կգ քաշային ըմբիշներին: