ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած
SOCIETYՀուլիսի 29-ին, ժամը 19:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 59-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 59-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդը՝ Մ. Գ.) և «Chevrolet Niva» մակնիշերի (վարորդը՝ Շ. Ծ.) ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ա. Մ.-ն (ծնվ. 1963թ․) քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սևանի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



