Քերին եւ Լավրովը քննարկել են Սիրիայի շուրջ հաջորդ հանդիպման նախապատրաստումը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 4-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի շուրջ «Վիեննայի ձեւաչափով» հաջորդ հանդիպման նախապատրաստումը: Այդ մասին, լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Դա կարճատեւ խոսակցություն էր, որը հիմնականում, եթե ոչ ամբողջությամբ, վերաբերում էր հաջորդ հանդիպման կազմակերպմանը»,- ասել է նա: Քիրբիի խոսքով՝ «զրույցը կազմակերպչական բնույթ է կրել»:
Նա հրաժարվել է ճշտել, թե կողմերն արծարծել են արդյոք Սիրիայի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը, որն առաջարկել է անցկացնել Մոսկվան, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



