Սիրիական բանակը ոչնչացրել է ԻՊ-ի ամենախոշոր հենակետը Դերաայում
INTERNATIONAL NEWSՍիրիայի կառավարական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Շաջրա բնակավայրում, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին ամենախոշոր հենակետերից մեկն է Դերաա նահանգում: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է սիրիացի հրամանատարներից մեկը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ բանակը գրոհել է բնակավայրը երկու կողմից՝ հյուսիս-արևմուտքից և հյուսիս-արևելքից:
«Սակրավորները սկսել են ազատագրված տարածքի զննումն ու ականազերծումը», - նշել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ ռուս զինվորականները հայտնել ենԴերաա նահանգի Բոսրա էշ-Շամ քաղաքի գրոհայինների կայացրած որոշման մասին, որոնք ցանկանում են ընդգրկվել սիրիական կառավարական բանակի կազմում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



