Ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել. Հարեւանուհին խոստովանել է
SOCIETYՀուլիսի 29-ին, գիշերվա մեկին, ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ ստացվեց: Մյասնիկյան գյուղի 43-ամյա բնակչուհին հաղորդում էր, որ իր բացակայության ժամանակ բաց դռնով մտել են իր տուն և գողացել դրամապանակը:
Ոստիկանությունից հայտնում են, որ տանտիրուհին բացակայել էր նախորդ երեկոյան ժամը 11-ից, իսկ դրամապանակում կային գումար, տարբեր քարտեր և համացանցի սարք: Վնասը մոտ 120 հազար դրամի էր:
Բաղրամյանի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 30-ին բաժին հրավիրեցին տուժածի հարևանուհուն՝ 37-ամյա Արաքսի Գ.-ին: Նա խոստովանեց և ստորագրությամբ բաց թողնվեց:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է քննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



