Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Իսկապե՞ս օրվա տևողությունը 24 ժամ է. կարծես թե՝ ոչ այնքան

SOCIETY

Մենք գիտենք, որ...

Օրվա տևողությունը հավասար է Երկիր մոլորակի պտույտի պարբերությանը իր առանցքի շուրջ, այն է՝ 24 ժամի, կամ 1440 րոպեի, կամ էլ 86400 վայրկյանի:

Իրականում այդպես չէ:

Օրվա տևողությունը կապված է որոշ հանգամանքների հետ և կարող է տարբեր լինել: Զարմանալի է, բայց այդ տարբերությունը կարող է երբեմն անգամ 50 միլիվայրկյանի հասնել: Սա կապված է նրա հետ, որ Երկիր մոլորակի՝ իր առանցքի շուրջ պտտվելու արագությունը կարող է փոխվել մի շարք երևույթների պատճառով: Օրինակ, համաշխարհային օվկիանոսի կամ մթնոլորտի ջերմաստիճանի փոփոխության ժամանակ: Համարվում է, որ սրանց ջերմաստիճանի նվազման հետևանքով Երկիրը պտտվում է ավելի արագ, քանի որ գործում է պահի իմպուլսի պահպանման օրենքը: Բացի այս, Երկրի պտույտի արագությունը կարող է փոփոխվել աշխարհագրական երևույթների, մակընթացությունների պատճառով: Օրինակ, 2004 թվականին Հնդկական օվկիանոսում արձանագրված երկրաշարժի պատճառով այդ օրը կրճատվել է 2,68 միլիվայրկյանով: 

Բացի այն, որ ամեն օրը կարող է տարբեր տևողություն ունենալ, օրերը աստիճանաբար երկարում են Լուսնի ձգողականության հետևանքով, որի տեսանելի արդյունքը մակընթացություններն են: Կամ, այլ խոսքով, Երկիր մոլորակի պտույտի արագությունը աստիճանաբար նվազում է: Հաշվարկված է, որ 100 տարվա ընթացքում օրվա տևողությունը ավելանում է 2 միլիվայրկյանով: Թվում է, թե սա աննշան բան է, բայց իրականում, օրինակ, 500 միլիոն տարի առաջ Երկիր մոլորակի օրվա տևողությունը եղել է 20,5 ժամ, 100 միլիոն տարի առաջ՝ 23 ժամ: Այս ամենը ապացուցված է նաև փորձերով, հաշվվել են բրածո կորալների կալցիումական գծերը, որոնք էլ ցույց են տալիս օրվա տևողությունը: Այդ հաշվարկներով ենթադրվում է նաև, որ 1,3 միլիարդ տարի առաջ (Նախաքեմբրիական դարաշրջան) օրվա տևողությունը եղել է 14–16 ժամ, իսկ տարին ունեցել է 546–588 օր:

Բացի այս ամենը, կապված հաշվարկի կետ ընտրելու հետ, աստղագիտության մեջ գոյություն ունեն «արևային օր» և «աստղային օր» հասկացություններ: Եթե հաշվարկի կետ է ընտրվում հեռավոր աստղը, ապա ի տարբերություն արևի հաշվարկի կետ ընտրելու՝ ստացվում է օրվա այլ տևողություն: Արևային օրվա տևողությունը 24 ժամ է՝ հաշվարկի կետը արևն է: Աստղային օրվա տևողությունը 23 ժամ 56 րոպե 4 վայրկյան է՝ հաշվարկի կետը հեռավոր աստղն է: Սա կապված է նրա հետ, որ երկրի մակերևույթին գտնվող դիտողի համար արևը անշարժ է, բայց արևը ևս այլ աստղերի նկատմամբ տեղաշարժվում է, և ստացվում են օրվա տևողության տարբեր արդյունքներ: Աստղային օր հասկացությունը պատահական բնագավառներում է օգտագործվում:

Հաշվի առնելով այս ամենը՝ 1967 թվականին Չափերի և կշիռների միջազգային կոմիտեն ընդունեց ֆիքսված վայրկյան հասկացությունը: Այսինքն, եթե առաջ օր, ժամ, վայրկյան հասկացությունները որոշվել էին հենց օրվա տևողությամբ, ապա հիմա վայրկյանը որոշվում է ատոմային ժամացույցի օգնությամբ: Ելնելով ֆիքսված վայրկյան հասկացությունից՝ 2005 թվականից օրվա տևողությունը որոշվում է օրվա տևողությանը «կոորդինացիայի վայրկյան» ավելացնելով, որպեսզի «ատոմային օրը» հավասար լինի արևային օրվան: Իհարկե, սա լավ նորություն էր աստղագետների համար, բայց պարզվում է, որ գլխացավանք է համակարգիչների համար. առաջացած ժամային տարբերությունների հետևանքով լինում են ծրագրերի խափանումներ:

Ես, ախր, զգում էի, որ ինչ–որ բան այնպես չէ: Նկատվում է, որ տարեցտարի աշխատանքային օրվա ավարտին հասնելը դժվարանում է, մարդ սկսում է հոգնել: Որոշները ասում են, որ դա տարիքի հետ է կապված, բայց պարզվում է, որ աշխատանքային ժամերն են երկարում, քանի որ օրերը երկարում են: Բայց, չգիտես ինչու, ըստ այդմ աշխատավարձը չեն ավելացնում: Երևի կառավարությունում այս մասին տեղյակ չեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe