«Պարո՛ն Թրամփ, Իրանը Հյուսիսային Կորեան չէ և երբևէ չի ընդունի հանդիպելու առաջարկը»․ իրանցի պաշտոնյա
INTERNATIONAL NEWSԻրանի Իսլամական Հանրապետության հեղափոխական պահակազորի ղեկավար, գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին երբեք չի հանդիպի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, գրում է gazeta.ru-ն։
«Պարո՛ն Թրամփ, Իրանը Հյուսիսային Կորեան չէ և երբևէ չի ընդունի հանդիպելու առաջարկը»,- ասել է Ջաֆարին։
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Իրանի իշխանությունների հետ, եթե դրա ցանկությունը լինի։
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Համիդ Աբութալեբին էլ իր հերթին նշել էր, որ Իրանը կընդունի այդ առաջարկը միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն վերադառնալ միջուկային համաձայնագիր, որը լքել է ամիսներ առաջ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



