Հայտարարագրել է ավելի քան 11 միլիոն դրամ փոխառություն. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ Կարեն Մուխսյանը հունիսի 27–ին նշանակվեց այս պաշտոնում: Մոտ մեկ ամիս անց՝ հուլիսի 23–ին Մուխսյանի հայտարարագիրն արդեն հրապարակված էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում:
Մուխսյանի՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրի համաձայն, նա ունի «LEXUS RX 350» մակնիշի ավտոմեքենա:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև փոխառություններ, որոնք կազմել են 11 միլիոն 470 հազար և 246 հազար դրամ: Դրամական միջոցները կազմել են 4 միլիոն 500 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 789 հազար դրամ, որից 1 միլիոն 474 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 313 հազար դրամն էլ նշվել է որպես այլ եկամուտ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում