Yerevan, 17.February.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս է ալկոհոլն ազդում ուղեղի ու կենսակերպի վրա

SOCIETY


Մենք գիտենք, որ...

 

Ալկոհոլը սպանում է ուղեղի բջիջները:

Իրականում այդպես չէ:

Ալկոհոլը ոչ մի բջիջ էլ չի սպանում, այն ուղղակի խախտում է ուղեղի աշխատանքային պրոցեսները:

Որոշակի չափաքանակով ալկոհոլի ընդունումը վերացնում է հոգեկան լարվածությունը, բարձրացնում տրամադրությունը՝ առաջացնելով ազատության, անկաշկանդության և զվարթության զգացում։ Այդ զգացումները, հանուն որոնց մարդիկ օգտագործում են սպիրտային խմիչքները, ժամանակավոր են և չափաքանակի ավելացմանը զուգընթաց փոխարինվում են գրգռվածությամբ, ինքնահսկման և իրադրությունը քննադատաբար գնահատելու ունակության կորստով, զսպող ազդեցությունների թուլացմամբ, հաճախ՝ չարակամությամբ, հարձակողականությամբ կամ ընկճվածությամբ ու տրամադրության անկումով։ 

Միտքը, որ ալկոհոլը սպանում է ուղեղի բջիջները, ծագել է 19–րդ դարում՝ շնորհիվ սթափ կենսակերպի ջատագովների, ովքեր պահանջում էին արգելել ալկոհոլային խմիչքների օգտագործումը: Այս տեսությունը հաստատող ոչ մի փաստ չկա: Խմող և չխմող մահացած մարդկանց ուղեղից վերցված նմուշները նեյրոնների քանակի և նրանց խտության ոչ մի էական փոփոխություն չեն արձանագրում: Անգամ՝ հակառակը: Համարվում է, որ ալկոհոլի փոքր չափաբաժինների օգտագործումը նպաստում է ուղեղի աշխատանքի բարելավմանը: Շվեյցարիայում կատարել են փորձեր և համոզվել, որ ալկոհոլի փոքր քանակներ ստացած մկների ուղեղում բջիջների քանակը ավելի շատ է, քան ալկոհոլ չստացածներինը:

Ալկոհոլի չարաշահումը, ի տարբերություն չափավոր օգտագործման, արդեն վտանգավոր է և բերում է լուրջ հետևանքների, այդ թվում՝ նաև ուղեղի համար: Այսինքն՝ ալկոհոլը խախտում է ուղեղի աշխատանքային պրոցեսները՝ չսպանելով բջիջները: Սրա նշաններն են լեզվի թուլանալը, մարմնի որոշ մասերի չենթարկվելը, հիշողության կորուստը: Հաճախակի մեծ չափաբաժիններով ալկոհոլային խմիչքներ օգտագործողների մոտ ժամանակի ընթացքում զարգանում են կոորդինացիայի խանգարումներ, ուղեղի աշխատանքի և ռեակցիայի դանդաղում: Սա կապված է նրա հետ, որ ալկոհոլը փոխում է օրգանիզմի նեյրոմեդիատորների քանակը: Նեյրոմեդիատորները պատասխանատու են իմպուլսները նեյրոններից մկաններին փոխանցելու համար, կապված տեսակից՝ դրանք կամ գրգռում են ուղեղի էլեկտրական ակտիվությունը, կամ էլ հակառակը՝ դանդաղեցնում են: Ամենակարևոր արգելակող նեյրոմեդիատորներից մեկի՝ գամմա ամինոճարպաթթվի քանակը ալկոհոլի ազդեցությամբ ավելանում է, որը և բերում է արգելակման պրոցեսների ավելացման: Հետազոտման ժամանակակից մեթոդներով հաստատված է, որ միանգամյա ալկոհոլ ընդունելիս առողջ մարդու օրգանիզմում հետքերը պահպանվում են մինչև 2 շաբաթ՝ չնայած այն արյունից անհետանում է 4–5 ժամ անց։ 

Խումհարի ժամանակ ջրազրկման հետևանքով ուղեղը սեղմվում է և օրգանիզմը գործարկում է պաշտպանական ռեակցիա, ձգում է ուղեղի թաղանթը, որը և արտահայտվում է գլխացավի տեսքով: Ուղեղը ընդհանրապես չի ցավում, քանի որ այնտեղ ռեցեպտորներ չկան, ցավում է միշտ ուղեղի թաղանթը, կամ նրա մի հատվածը:

Իհարկե, չպետք է մոռանալ նաև, որ մեծ չափաբաժիններով ալկոհոլային խմիչքների պարբերական օգտագործումը կարող  է առաջացնել հարբեցատենդ (սպիտակ տենդ) հոգեկան հիվանդությունը: Այս հիվանդությունը կարող է առաջանալ ինչպես մեծ քանակությամբ ալկոհոլ ընդունելու ընթացքում, այնպես էլ խմելը դադարեցնելուց հետո։ 

Ինչպես ասում է հանրահայտ հերոսը՝ լինե՞լ, թե՞ չլինել, այս է հարցը, դուք էլ կարող ենք ընդամենը հարցնել՝ խմե՞լ, թե՞ չխմել, բայց սա արդեն հարց չէ, ոչ էլ հարցի լուծում, լավ կլինի՝ անիմաստ հարցեր չտաք:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

IDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program