Ճանաչվել են Եգիպտոսում ավիաաղետից զոհվածների 58 մարմիններ
INTERNATIONAL NEWSՆոյեմբերի 5-ի առավոտվա դրությամբ ճանաչվել են Եգիպտոսում A321-ի ավիաղետի հետեւանքով զոհվածներից 58-ի մարմինները: Այդ մասին Արտակարգ իրավիճակների նախարարությունում նախարար Վլադիմիր Պուչկովի ղեկավարությամբ կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ հայտնել Է ՌԴ-ի առողջապահության առաջին փոխնախարար Իգոր Ղահրամանյանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Նոյեմբերի 5-ի առավոտվա դրությամբ ճանաչվել են 58 զոհվածների մարմիններ»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում հերթապահում են շտապ օգնության 10 բրիգադներ, ճանաչման գործընթացի իրականացման վայրում կազմակերպված Է շարժական բժշկական լաբորատորիա:
Իր հերթին ԱԻՆ-ի փոխնախարար Լեոնիդ Բելյաեւը հայտնել Է, որ հինգշաբի հարազատներին Է հանձնվել զոհվածների արդեն չորս մարմին:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



