Արարատի մարզի Արարատ գյուղում՝ ավտոտնակում, հրդեհի պատճառով մեքենան ամբողջությամբ այրվել է
SOCIETYՕգոստոսի 2-ին, ժամը 15:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի Խոսրով Աղայի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկից ծուխ է նկատվում. ներսում ավտոմեքենա կա: Անհրաժաշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թ. Ս.-ին պատկանող թիվ 15 տանը հարակից ավտոտնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:57-ին, մարվել՝ 17:25-ին: Այրվել են «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ, 1 բազմոց, 2 հեծանիվ, մոտ 20 անվադող և տնտեսական իրեր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



