Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
SOCIETYՀայաստանում օգոստոսի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 5-8-ը՝ հյուսիսային շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-4-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում օգոստոսի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը և երեկոյան ժամերին, 5-8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



