ՃՏՊ ԱՄՆ դեսպանատան մոտ. կա զոհ
SOCIETYՕգոստոսի 3-ին, ժամը 23:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը։
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրի եզրաքարերին և կողաշրջվել:
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմքենային, ով «Աստղիկ» ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



