Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է. Վ. Սողոմոնյան
SOCIETYԵրկրորդ նախագահի ինքնազգացողությունը լավ է, բոլորին բարևում էր. այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Վիկտոր Սողոմոնյանը, պատասխանելով հարցին, թե բացի մարզվելը, Քոչարյանը շարունակո՞ւմ է աշխատել իր գրքի վրա, նշեց, որ անպայման կշարունակի:
«Տեխնիկական խնդիրներ կան համակարգչի հետ կապված, հուսով եմ՝ դրանք իսկապես տեխնիկական են, և անպայման կլուծվեն»,-ասաց նա:
Քոչարյանի փաստաբանների կողմից հրավիրված ասուլիսին փաստաբանները տեղեկացրին, որ շարունակում են հարազատներին արգելել տեսակցել Քոչարյանին, անգամ հեռախոսազրույց ունենալ:
«Մեզ նույնպես այդ հարցը հետաքրքրում է, թե ինչ հիմքով, երբ քննիչի որոշման օրինակը տրամադրեն, կբողոքարկենք»,-ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



