Բրյուսելի օդանավակայանում ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել մեկ շարժիչով
INTERNATIONAL NEWSԲրյուսելի միջազգային օդանավակայանում Brussels Airlines ավիաընկերության A 319 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել մեկ աշխատող շարժիչով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանից թռիչք կատարելիս ինքնաթիռի շարժիչներից մեկի վրա թռչուն է ընկել, ինչի հետևանքով այն դադարել է աշխատել:
Իսպանական Լաս-Պալմաս-դե-Գրան-Կանարիա քաղաք ուղևորվող ինքնաթիռի նավապետը խուճապ չստեղծելու համար նախազգուշացրել է ինքնաթիռում գտնվող 150 ուղևորներին, որ տեխնիկական խնդրի պատճառով նա ստիպված է ինքնաթիռը շրջել և վայրէջք կատարել:
Վթարային վայրէջքի ժամանակ ոչ մեկը չի տուժել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



