Yerevan, 27.October.2026,
00
:
00
BREAKING

Պետք չէ մեր հասարակության մեջ լրացուցիչ վախեր և անհանգստություններ առաջացնել Իրանում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելիս․ Վարդան Ոսկանյան

POLITICS

Իրանում դժգոհություններ մշտապես եղել են և կան․ ինչպես ցանկացած քաղաքակիրթ երկրում, այնպես էլ այստեղ տարբեր սոցիալական և հասարակական  խմբեր գրեթե մշտապես իրենց բողոքն արտահայտում են, որևէ արտառոց երևույթ չկա:

Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ խոսելով այս օրերին Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցող ցույցերի մասին:

«Խնդիրն այն է, որ երբ սրվում են Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները, Իրանում տեղի ունեցող ցույցերի մասին որոշ լրատվամիջոցներ ուռճացված կերպով տեղեկատվություն են տարածում՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ Իրանի ներսում իբր աննախադեպ զանգվածային բողոքի գործընթաց է սկսվել»,- ասաց նա:

Նշենք, որ Իրանի մի շարք խոշորագույն քաղաքներում այս օրերին բողոքի ակցիաներ են կազմակերպվում՝ ազգային արժույթի կտրուկ անկման ու տնտեսական իրավիճակի վատթարացման դեմ:

 
Ըստ սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերի՝ Սպահանում, Շիրազում, Մաշհադում, Քարաջում հարյուրավոր մարդիկ են փողոց դուրս եկել՝ կառավարությանը մեղադրելով անգործության մեջ:


Վարդան Ոսկանյանը նշեց, որ հիմա իսկապես Իրանում որոշակի տնտեսական խնդիրներ կան, նա էլ նկատեց՝ հիմնական խոշոր խնդիրն ազգային արժույթի արժեզրկումն է՝ համեմատած ամերիկյան դոլարի հետ:

«Դա, իհարկե, որոշակի անհանգստություն բերում է իր հետ, բայց եթե հաշվի առնենք, որ իրանական տնտեսությունն ինքնաբավ է, և շատ դեպքերում դոլարի տատանումն զգալիորեն չի ազդում այն մարդկանց առօրյա կյանքի վրա, որոնք աշխատավարձ են ստանում հենց իրանական դրամով, ապա պետք է արձանագրել՝ ազգային փոխարժեքի արժեզրկման ազդեցությունն էլ իրականում այն աստիճանի չէ, ինչ աստիճանի փորձ է արվում ներկայացնել»,- ասաց նա:

Ըստ լրատվամիջոցների՝ խնդիրը մտահոգել է նաև Իրանի խորհրդարանին:  Պատգամավորները մեկ ամիս ժամանակ են տվել նախագահ Հասան Ռոհանիին՝ տնտեսական ցածր աճի, ազգային արժույթի կտրուկ անկման, գործազրկության մասին իրենց հարցերին պատասխանելու համար: Սրա հետ կապված Վարդան Ոսկանյանը նշեց՝ Իրանում պատգամավորները միշտ են խորհրդարանում տարբեր հարցեր բարձրացնում:

«Եթե հետևենք Իրանում ստեղծված վիճակը բացասական կերպով ուռճացված ներկայացնող լրատվամիջոցներին՝ կտեսնենք նաև հակասություններ: Մի կողմից ցույց է տրվում, որ Իրանը խիստ բռնատիրական, անհանդուրժողական, տոտալիտար երկիր է, մյուս կողմից՝ տեղեկատվություն է հաղորդվում, որ Իրանում պարբերաբար տեղի են ունենում ցույցեր, և խորհրդարանում կառավարության դեմ բարձրացվում են տարբեր խնդիրներ: Ստանում ենք հակասություն․ իրապես տոտալիտար երկրներում ցույցեր տեղի չեն ունենում, տոտալիտար երկրներում խորհրդարանում կառավարությանը չեն մեղադրում և խստորեն չեն քննադատում»,- ասաց նա:

Մի շարք լրատվամիջոցների կողմից Իրանում տեղի ունեցածը ուռճացված ներկայացնելը, ըստ իրանագետի, ունի հետևյալ նպատակը՝ լրատվական ազդեցությամբ պարբերաբար «ձնագնդիի էֆեկտով» մեծացնել այդ բողոքի գործողությունների շրջանակը, և երբ դրանք կունենան կրիտիկական զանգված, դրանց հաղորդել նաև քաղաքական ենթատեքստ ու պահանջներ: «Միացյալ Նահանգները նպատակ ունի հասնել արդեն գրեթե քառասուն տարի փայփայող իր նպատակին՝ Իրանում փոխել գործող վարչակարգը»,- նկատեց նա:

Իրանագետը նաև նշեց, որ պետք է նկատի առնել, որ այս օրերին եղած բողոքներն անպայման չէ, որ լինեն ողջ իշխանության դեմ: Ոսկանյանը պարզաբանեց. «Իրանական պետության կառուցվածքը ենթադրում է իշխանության մի քանի մակարդակների առկայություն: Երբ ասում ենք, որ քննադատում են Իրանի կառավարությանը, դեռ չի նշանակում, որ քննադատում են ամբողջ իշխանական համակարգը: Իրանի կառավարությունը ձևավորվում է կոնկրետ ծրագրեր լուծելու համար, այն ավելի շատ տնտեսական և պակաս քաղաքական մարմին է, չնայած մի քանի առաջնային քաղաքական խնդիրներ էլ նրա վերահսկողության տակ են:

Բնականաբար, որոշ դեպքերում ցույցերը կարող են տեղի ունենալ ոչ թե մեզ համար դասական «ընդդիմություն-իշխանություն» կամ «դժգոհ զանգված-իշխանություն» հարացույցով, այլ հենց իշխանության տարբեր մակարդակներում առկա հակասությունների պատճառով»:

Հարցին, թե ինչ կանխատեսումներ ունի՝ արդյոք հնարավո՞ր է, որ Իրանում իսկապես բողոքը իշխանության փոփոխության բերի, Վարդան Ոսկանյանը պատասխանեց՝ այդպես չի կարծում:

«Իրանի հետ կապված իրավիճակի որոշ մեկնաբանություններ մոտավորապես նման են մեր լրատվադաշտում պարբերաբար հայտնվող  այն անհանգստություններին, թե իբր վաղն Ադրբեջանի հետ պատերազմ կսկսվի: Մենք տեսել ենք «վախճանաբանական կանխատեսումներ», որ վաղն Իրանում տեղի կունենա գործող վարչակարգի տապալում, Իրանից փախստականները մեծ հոսքերով կլցվեն Հայաստան, և այլն, և այլն: Անշուշտ, բոլոր՝ և՛ դրական, և՛ բացասական սցենարները պետք է քննարկենք, բայց մեր հասարակության մեջ լրացուցիչ վախեր և անհանգստություններ առաջացնել պետք չէ: Չեմ կարծում, որ իրանական պետությունն այս պահին գտնվում է ինչ-որ խոշոր կաթվածահարության եզրին։ Եթե այդպես լիներ, ապա ավելի լավ տեղեկացված ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակարգն Իրանի հետ բանակցությունների գնալու պատրաստակամություն չէր հայտնի»:

Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter