Բրազիլիայում կոռուպցիայի համար ազատազրկված նախկին նախագահին առաջադրել են նախագահի պաշտոնին
INTERNATIONAL NEWSԲրազիլիայում Աշխատավորների կուսակցությունն առաջադրել է ապրիլի 7-ից կոռուպցիայի համար ազատազրկման դատապարտված երկրի նախկին նախագահ Լուլա դա Սիլվայի թեկնածությունը նախագահի պաշտոնին: Այդ մասին հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով կուսակցությանը:
«Աշխատավորների կուսակցությունը միավորվել է նախագահի պաշտոնին Լուլա դա Սիլվայի թեկնածությունն առաջադրելու համար»,- գրել է կուսակցությունը:
Նրանք հայտնել են, որ օգոստոսի 15-ին պատրաստվում են գրանցել դա Սիլվայի թեկնածությունը Բրազիլիայի բարձրագույն ընտրական դատարանում:
Բրազիլիայի իշխանությունները հետաքննություն են սկսել նախկին նախագահի նկատմամբ դեռ 2013 թվականի մարտին: Դա Սիլվան նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003-ից 2011 թվականներին:
Բրազիլիայում նախագահի ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 7-ին:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
4
Idram Becomes a Partner of “Little Mher”
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



