Ազատազրկված Լուլա դա Սիլվային առաջադրել են Բրազիլիայի նախագահի պաշտոնին
INTERNATIONAL NEWSԲրազիլիայում Աշխատավորների կուսակցությունը (ԱԿ) երկրի նախագահի պաշտոնում է առաջադրել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը կոռուպցիայի գործով ազատազրկման է դատապարտվել։ Այս որոշումը պաշտոնապես ընդունվել է շաբաթ օրը Սան Պաուլու քաղաքում կայացած այս քաղաքական ուժի համազգային համագումարի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր՝ այս պատմական օրը, մենք հայտարարում ենք, որ Լուլան հանրապետության նախագահի մեր թեկնածուն է։ Մենք նրա թեկնածությունը կգրանցենք օգոստոսի 15-ին»,-միջոցառմանը հայտարարել է ԱԿ նախագահ Գլեյզի Հոֆմանը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



