ԵՊՀ-ի մոտ «BMW»-ն բախվել է արգելապատնեշին, ապա լուսավորության սյանը
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 5-ին, ժամը 06:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Չարենցի փողոցում՝ ԵՊՀ-ի դիմաց, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Չարենցի եւ Հերացու փողոցների խաչմերուկում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Մ.) բախվել է արգելապատնեշին, այնուհետեւ արտաքին լուսավորության սյանը. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



