Դիլիջանի ոլորաններում «Մերսեդեսը» գլորվել է ձորը (ֆոտո)
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 10:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Դիլիջան հատվածի 95-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ 46-ամյա Ռուբեն Խ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը:
Շտապօգնության աշխատակիցները տեղում համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել վարորդին. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ձորից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



