ՃՏՊ Բավրա-Գյումրի ավտոճանապարհին. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են
SOCIETYՕգոստոսի 5-ին, ժամը 20:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Գ., 1982 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը (Ն. Գ., 2002 թ.) հոսպիտալացվել են «Տիրամայր Նարիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



