Այնթապում գտնվող գիշերային ակումբի մոտ դանակահարության հետևանքով 28-ամյա երիտասարդ է մահացել
SOCIETYԱրարատի մարզի Այնթապ գյուղում գտնվող «Վարդա» գիշերային ակումբի մոտ օգոստոսի 6-ին ժամը` 05:30-ի սահմաններում դանակահարություն է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերային ակումբի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել է 1990 թ. ծնված Արթուր Սահակյանին, ինչի հետևանքով 28-ամյա երիտասարդը մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են, ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերելու ուղղությամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



